Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նախ հիշեցրեց, որ նախորդ անգամ ասել էր, որ Սոթքի հանքը մասնակի աշխատում է։ «Սակայն բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից։ Իհարկե, իրենք ունեն խնդիրներ, գրավոր դիմել են ինձ, իրենց խնդրանքն ուղարկել եմ Էկոնոմիկայի նախարարություն, նախարարի հետ առաջիկայում կքննարկենք, թե ինչ հնարավորություն ունենք նրանց […]
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակում է Սոթքի հանքի ուղղությամբ:
Այսօր «Հանքարդյունաբերության ռազմավարությունը՝ պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ 168.am-ը ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է Սոթքի հանքավայրը։
Ամբողջ տնտեսությունն է դրանից տուժում, բայց տուժում են հատկապես նրանք, որոնց հասույթներն ամբողջությամբ տարադրամով են։ Այս ընկերություններին օժանդակելու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարությունը նախապատվությունը տվել է միայն ՏՏ-ին։ Չնայած մինչ այդ էլ ՏՏ-ն պակաս օժանդակություն չի ստացել՝ ի տարբերություն մյուսների։