Սոթքի բաց հանքի պաշարներն ավարտվում են, աշխատակիցներն այլ աշխատանքի կարիք կունենան. Փոխնախարար

Այսօր «Հանքարդյունաբերության ռազմավարությունը՝ պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ 168.amը ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է Սոթքի հանքավայրը։

«Մենք հանրային ձևով արդեն ասել ենք, որ Սոթքի հանքավայրի հետագա աշխատանքները շարունակվում են արդեն ստորգետնյա եղանակով։ Ոլորտի մասնագետները, գիտնականները կփաստեն, որ հանքավայրերը՝ իրենց ռացիոնալ շահագործման կանոնից ելնելով, որոշվում է՝ ստորգետնյա՞, թե՞ բաց եղանակով շահագործեն։ Սոթքի հանքավայրի այն տեղամասը, որը պետք է շահագործվի, երկրաբանները, գործընկերները և գիտնականներն ասում են, որ ճիշտ կլինի, որ շահագործվի այդ եղանակով։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք բաց հանքը, որը մինչև այժմ շահագործվում է, շարունակելու է շահագործվել, բազմիցս ասել եմ, որ այն պաշարները, որոնք կային այդ հատվածում, արդեն մոտենում են իրենց սպառմանը։ Պետք է շահագործվի այն տեղամասը, որը պետք է շահագործվի փակ եղանակով։

Բաց հանքի շահագործումը դադարեցնելուց հետո շատ աշխատակիցներ նոր աշխատանքի կարիք կունենան, պարզ է, որ բաց հանքում շատ աշխատողներ կան, քան ստորգետնյա հատվածում։ Կազմակերպությունը կառավարության հետ անընդհատ բանակցությունների մեջ է, մենք նույնպես մեր կողմից անընդհատ փորձում ենք կազմակերպության առաջարկած տարբեր մեթոդները, թե ուր պետք է տեղափոխվեն»,- նշեց Հովհաննես Հարությունյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս