Հավիտենականության շավիղներով ընթանալիս մարդ-Աստված փոխհարաբերության խորքում, այսպես ասած, խարսխված է մի պայման, որն էական է այդ հարաբերության արտացոլման մեջ: Անշուշտ, այդ առումով առաջին միտքը, որ գալիս է, հավատն է առ Աստված: Առանց հավատի, առավել ևս հավատի հիմնասյունի` վստահության առ Աստված, չի կարող լինել ամուր հաղորդակցություն Արարչի հետ: