Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, որոնք կփոխանցեն իրենց գիտելիքն ու փորձը` տիեզերքի գաղտնիքների ու դրանց բացահայտման մասին։ Բացի դասախոսություններից, կլինեն նաև համերգներ: Աշխարհահռչակ երաժիշտները կնպաստեն գիտության հանրայնացմանը՝ արվեստի միջոցով, որոնց թվում են Ռիք Ուեյքմանը, Դերեք Շերինյանը, Սայմըն Ֆիլիպսը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը:
2020 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց, որ STARMUS-ի վեցերորդ փառատոնն անցկացվելու է Հայաստանում։
Հայաստանում պետք է ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինեն թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը նշեց, որ գիտությունը գովազդվելու կարիք ունի, և այդ գործին պետք է նվիրվեն հենց գիտնականները։ Փառատոնը ևս կարելի է որպես գիտության գովազդ դիտարկել։
Պարզվում է՝ 14-ամյա ստեղծագործող Անի Գևորգյանը, ով սովորում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, 2015 թվականի ամռանն աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգին է նվիրել Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ծովաշուշաններով պատրաստված նրա դիմանկարը:
«Իր ուղերձում, ի թիվս շատ կարևոր հարցերի, Հոքինգը բարձրաձայնեց այն մասին, որ մարդկությունը պետք է միացյալ ուժերով պայքար մղի բնական աղետների, այդ թվում նաև՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում»:
Մեյը «Քուին» խմբի «Ո՞վ է ուզում հավերժ ապրել» (Who Wants to Live Forever) երգի խոսքերի և երաժշտության հեղինակն է և այս երգում արտահայտել է, որ ցանկանում է իր վերջին հանգրվանը գտնել Տեներիֆե կղզում:
«Սթարմուս» 3-րդ փառատոնը հարգանքի տուրք կմատուցի Սթիվեն Հոքինգին և գիտության և Տիեզերքի մեծ մտքերը կգրավի դեպի Կանարյան կղզիներ
Ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կմեկնարկի «Starmus» գիտական երկրորդ փառատոնը, որին կմասնակցի հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը (Stephen Hawking): Գարիկ Իսրաելյանը վերջերս Քեմբրիջում հանդիպել է բրիտանացի գիտնականին, և հանդիպման ընթացքում աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը ցանկություն է հայտնել ներկա գտնվել փառատոնին:
Տիեզերագնացներ Չարլզ Դյուկը և Շվեյցարիայի Լոզանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Նիկոլյեն, և Իսպանիայի Կանարյան կղզիներից մեր հայրենակից` դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի աշխատակից Գարիկ Իսրաելյանը սեպտեմբերի 16-ին զեկուցումներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղում կազմակերպված «Մարդը և տիեզերքը» գիտական կոնֆերանսին, որը նվիրված էր լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին: