Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն այն կարծիքին է, որ Ալիևն ասում է այն, ինչ կա, իսկ Հայաստանի իշխանություններն իրենց քարոզիչներով փորձում են ուրիշ անվան տակ «Զանգեզուրի միջանցք»-ի հանձնումը վաճառել հասարակությանը:
Րաֆֆի Արտալճեանն իր «Ինչու է Հայաստանին անհրաժեշտ իրատեսություն և լուրջ քննարկում, այլ ոչ թե անձնական հարձակումներ» վերնագրով հոդվածում անդրադարձել է «ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի կողմից հայ գիտնականների վրա հարձակումներին»:
«Ինձ հասած տեղեկություններով՝ նրանք իրենց խաղադրույքը դրել են որոշ կրոնական խմբերի վրա, բայց այդ կրոնական խմբերն ունեն շատ հստակ օրակարգ Միջին Արևելքում. ունեն բացառապես պրոիսրայելական կողմնորոշում, սիոնիստական կողմնորոշում, և այդ ճանապարհն ընտրելով՝ կարող ենք այնպիսի ուղղությամբ գնալ, որ ներքաշվենք ապագա կոնֆլիկտի մեջ Իրանի հետ: Սա մեզ մղելու է Իրանի հետ բախման, որովհետև այստեղ ոչինչ ձրի չի արվում, և այս խմբերը պահանջելու են, որ Հայաստանն առնվազն աջակցի, եթե ոչ՝ մասնակցի ապագա գործողություններին Իրանի դեմ: Սա շատ վտանգավոր է մեզ համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։