168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում սեռական առողջության մասին զրուցել ենք «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» սեքսոպաթոլոգ, ՀՀ ԱՆ սեքսոպաթոլոգիայի գծով խորհրդատու Սևադա Հակոբյանի հետ։
Պատվաստանյութերի նկատմամբ բացասական վերաբերմունքը միայն ՀՀ-ում չէ։ Հավատացնում եմ, որ առ այսօր մի շարք վարակիչ և ոչ վարակիչ խնդիրների կանխարգելման լավագույն տարբերակը իմունիզացիան է։ Ինֆեկցիոն մի շարք հիվանդություններից մահվան դեպքեր այսօր չունենք կանխարգելման և իմունիզացիայի արդյունքում։ Հայաստանում կա «Գարդասիլ 4»-ը, որը 4 օնկոգեն շտամերից է պաշտպանում։