2010 թվականին «Մեդիամաքսին» տված ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերի հարցազրույցը, որտեղ նա, մասնավորապես, շեշտել էր. «Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին նա հայտնել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգն ընդլայնելու մտադրության մասին:
Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է՝ ՆԱՏՕ-ի անդամ է, և բնական է՝ անհնար է պատկերացնել, թե ինչպես պետք է Միացյալ Նահանգները պաշտպանի Հայաստանին Թուրքիայից, ինչպես պետք է պաշտպանի հայ-թուրքական սահմանը, այսինքն՝ մեզ՝ իր ռազմավարական դաշնակցից:
Հուլիսի 15-ից Հայաստանում մեկնարկել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը տևելու է մինչև հուլիսի 24-ը: Ցանկացած զորավարժության անցկացումը կամ դրան մասնակցությունը՝ լինի խաղաղապահ թե ոչ խաղաղապահ, ՀՀ զինված ուժերի համար օգտակար է: Այլ հարց է, որ իշխանամերձ փորձագետները չափազանցնում են դրանց դերակատարությունը, բացառիկության ֆոն հաղորդում: