Արցախյան առաջին պատերազմը, ըստ էության, սկսվեց ղարաբաղյան շարժումից: Բոլորս էլ գիտենք, որ Ստեփանակերտում սկսվեցին միտինգներ, որը տեղափոխվեց Հայաստան՝ Երևան: Այդ ժամանակ ես դեռ ուսանող էի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ ուսանողները նվիրվեցին այդ շարժմանը: Այսինքն, ես սկսեցի մասնակցել ղարաբաղյան շարժման միտինգներին, նախ՝ դասադուլների տեսքով, հետո հասկացանք, որ ավելի է լրջանում, և այդ ամենն արդեն եղավ կազմակերպված եղանակով: