«Ես այլ վիճակագրություն ունեմ՝ ՀՀ ամեն 3-րդ քաղաքացի համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլիներ սուս մնային։ Եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, ապա նույն հարցումներով, եթե չեմ սխալվում՝ իր վարկանիշը Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է, թող շարունակի դրանով հպարտանալ»։
«Նախկին զինվորականներն իրենց սպառել են։ Ֆիզիկապես ի վիճակի չեն խնդիր կատարել։ Ինքս պատրաստ եմ, իհարկե, երիտասարդ զինվորականներին խորհուրդ տալ, բայց որպես այդպիսին՝ խորհրդատուն լավ գործ չէ՝ առանձնապես զինվորական գործում, որովհետև խորհուրդ տվողը զինվորական գործում, պետք է առաջինն այդ խորհուրդ տվողը կարողանա կատարել»։