Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ տիրապետելով Հայաստանից ու Արցախից հոգեբանորեն հրաժավելու հանրային «մանդատին», հիմա զբաղված է սեփական հրաժարումներով։ Ի տարբերություն հասարակության, որի հրաժարումը որևէ նպատակ ու առավել ևս՝ արդարացում չունի, նա զբաղված է իր տեսանկյունից միանգամայն հիմնավոր հրաժարումներով։ Նիկոլ Փաշինյանն իրագործում է «հրաժարում՝ հանուն իշխանության» բանաձևը, և նրա համար, մեծ հաշվով, երկրորդական է՝ հրաժարվում է Սյունյաց որևէ լճից կամ ճանապարհի՞ց, թե՞ Արցախում գտնվող որևէ ռազմավարական բլուրից։