ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։ Սահմանադրությունը ներառում է նաև նախաբանը, որը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, դա էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզխորհրդի՝ վերամիավորման մասին համատեղ որոշմանը։ Այն, փաստորեն, Սահմանադրության մաս է։ Շատ հաճախ ասում են, թե Սահմանադրության մեջ նման դրույթ ուղղակիորեն չկա, բայց հարկավոր է այն փնտրել նախաբանում, իսկ Անկախության հռչակագիրը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։