Ներդրումներ ներգրավելու ու ներդրողներին աջակցելու անվան տակ կառավարության ստեղծած ներդրումային հիմնադրամները դարձել են փող լվանալու միջոց։ Այդ հիմնադրամները շատ հաճախ նպաստել են ոչ թե ներդրումների խթանմանը, այլ ծառայել են ծանոթ-բարեկամներին աշխատանքով ու բարձր աշխատավարձով ապահովելուն, սրա-նրա անձնական բիզնես հետաքրքրությունները բավարարելուն, պետական փողերն անհասկանալի ծրագրերում ներդնել ու տանուլ տալուն։
Թավշյա հեղափոխականների իշխանության գալուց հետո, Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար հայտնվել են վարկային պարտավորությունների ու պարտքերի տակ։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև հավատացել են «պայծառ ապագայի» ու լավ ապրելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի փուչ խոսքերին, վարկեր են վերցրել՝ իրենց կյանքը բարելավելու համար, բայց կանգնել են փաստի առաջ՝ չեն կարողացել ժամանակին վերադարձնել վերցրած վարկերը։