«Մենք արդեն տեսնում ենք առաջին նշանները, որ Թրամփը հասկացավ՝ չհաջողվեց փոխել ռեժիմն Իրանում, նրանք կատարեցին մեծ սխալ՝ սպանելով Խամենեիին՝ նրանք ստեղծեցին նահատակ, ինչը համախմբեց հասարակությանը։ Տեսնում ենք, որ տարբեր երկրներում մահմեդականները հայտարարում են սուգ, բողոքների են դուրս գալիս։ Սա մեծ սխալ էր։ Սա նշանակում է, որ եթե անգամ նրանց հաջողվեց ոչնչացնել ղեկավարության մեծ մասը, ապա մնացած ղեկավարները ճանապարհ չեն ունենալու զիջումների գնալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։