Հոկտեմբերի 11-ին ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենց տեղեկություններով՝ օկուպացված և հայաթափված Արցախում «գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք դեռ թաքնվում են»:
2024-ի հունվարին 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ: Իսկ Պաշտպանության բանակն արդեն դադարել է Արցախում վերջին մարտական գործողություններից հետո: Եվ հիմա, արդեն քանի օր է, իշխանության ներկայացուցիչները շահարկում են ՊԲ լուծարման և զինաթափման հարցը: