«Պարտված իշխանությունը հերթական պարտությունն է ցանկանում բերել, և ինչքան դրա դեմ խոսողներ, պարզաբանողներ, իրազեկողներ լինեն, նրանց հանդեպ լինելու են ճնշումներ: Արմեն Աշոտյանի ձայնը, երևի, ավելի զրնգուն էր, քան մյուսներինը, դրա համար այս գործողությունը եղավ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: