ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր Բյուջե-2025 նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանի ամբիոնից իր ելույթը սկսեց Արմեն Ռուստամյանի ելույթին որակումներ տալով՝ այն բնորոշելով էմոցիոնալ ելույթ։
Պատմական հայրենիքի որոնումներով կարող է՝ ադրբեջանցիներն Ալթայ հասնեն։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք քննարկվում է նաև Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, թե ադրբեջանցիները պետք է, իբրև թե, «վերադառնան Արևմտյան Ադրբեջան»։