«Այն, ինչ անում է Ադրբեջանը, ամբողջովին փաստերի ու իրողությունների խեղաթյուրում է։ Արցախյան պայքարը ներկայացնել՝ որպես ահաբեկչական գործողություն, և այդ պայքարը ղեկավարած անձանց ներկայացնել ահաբեկիչներ կամ հանցագործներ՝ առհասարակ որևէ տրամաբանության ու միջազգային իրավունքի մեջ չի տեղավորվում։ Իր ազատության համար պայքարի դուրս եկած ժողովուրդը կարող է նաև դիմել բոլոր գործողություններին, սա ասում է միջազգային իրավունքը, ոչ թե ես»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։