«Այս մարդիկ բառացի ասում են՝ ինչ են անում, ուր են տանում երկիրը, ոնց են կործանելու, բայց ժողովուրդը դեռ լուրջ չի ընդունում սա: Կրկնում եմ, աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների հոգևորականները, Արամ Առաջինը պետք է գան Հայաստան: Վատ չէր լինի, եթե տեղի ունեցողին արձագանքեին Հռոմի պապը, Ռուսաստանի հոգևոր առաջնորդը: Այսինքն, քրիստոնյա աշխարհը պիտի արձագանքի, քանի որ սա ոչ միայն հայկական եկեղեցու խնդիրն է, այլև քրիստոնեության դեմ պայքար է, որը ղեկավարում է Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ողջ ցինիզմով»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանի դիտարկմամբ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության սկսած արշավն ադրբեջանա-թուրքա-իսրայելական ծրագիր է, հատկապես, եթե հաշվի ենք առնում նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող ունեցվածքի նկատմամբ իսրայելական հավակնությունները: Այսինքն, ամեն մեկն իր խնդիրն է սրանով փորձում լուծել:
«Զինված ուժերի ղեկավարությունը ստիպված է այդ քայլին գնում, որովհետև բանակում սպայակազմի խնդիր կա: Մյուս կողմից, պետք է նկատել, որ բանակի ղեկավարության առջև խնդիր կա՝ բանակը համալրել ոչ պրոֆեսիոնալ զինվորականներով, պատրաստակամ լինել ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ դիրքերի և տարածքների հանձնման: Չի բացառվում, որ մի օր զարթնենք և տեսնենք՝ Ջերմուկը չկա, Կապանի ճանապարհը լրիվ բաց է, Տիգրանաշենում մարդկանց պատրաստում են դրա կորստին, ինչպես Կիրանցում արեցին, նման մի բան սպառնում է Վարդենիսի ուղղությամբ և այլն»:
«Զինվորականը չպետք է սպասի, որ պաշտպանության նախարարը կամ գնդի հրամանատարն իրեն թույլ տան կամ թույլ չտան կրակել։ Այսինքն, եթե նա նկատում է բացահայտ հարձակում, զորքերի առաջխաղացում կամ հակառակորդի կողմից զենքերի կիրառում, բնականաբար, համաձայն մարտական հաշվարկի՝ պետք է բացազատի մարտական դիրքը և պահպանությունից անցնի պաշտպանության։ Չկրակելու հրաման տվող ցանկացած անձ, ով էլ լինի, դավաճան է»: