«Շատ բաներ կա, որ նույնիսկ իրեն չեն էլ հարցնում։ Իրեն ասում են՝ պիտի արվի էսպես, և ինքը ստիպված է անել։ Օրինակ՝ Ադրբեջանն ասում է՝ էսպես պիտի արվի, Թուրքիան ասում է՝ էսպես պիտի արվի, եվրոպական երկրներն ասում են՝ էսպես պիտի արվի, Միացյալ Նահանգներն ասում է՝ էսպես պիտի արվի, Ռուսաստանն ասում է՝ էսպես պիտի արվի։ Դա քո ինքնուրույնության չափի մասին է խոսում»։
Եթե «Մեծ Թուրան» ծրագրի բրիտանական ճարտարապետները Բաքվի բռնապետ Ալիևին ստիպեն արկածախնդրության գնալ Իրանի կամ Ռուսաստանի դեմ, Ալիևը գին է ուզելու դրա դիմաց, և այդ գինը Հայաստանն է։ Խոսելով նոր պատերազմի սպառնալիքի մասին՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե չի պնդում, թեև նաև չի բացառում Հայաստանի դեմ ադրբեջանական նոր ագրեսիան, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվելն առաջին հերթին մահակ է Հայաստանի Հանրապետության գլխին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման նպատակով։