Դուք չեք պատերացնում, թե Տավուշում ինչ մարտական դիրքեր են զիջել թշնամուն, ինչ պաշտպանական հենակետեր, թեպետ ռազմական գործից հասկացողներն այդ ամենը շատ լավ գիտեն։ Եթե իրականում իշխանությունն ապահովեր 100 տոկոսանոց անվտանգություն, որ այդ տարածքները զիջելով՝ պատերազմ չի լինի, սա հասկանալի կլիներ, բայց այս իրավիճակում այդ տարածքների զիջումն ունենալու է աղետալի հետևանքներ։ Նիկոլի տեղադրած սյուները Հայաստանին ու հայ ժողովրդին չի պաշտպանելու թշնամու վտանգից։ Հիմա երկու տարբերակ կա՝ կա՛մ այս «կալոդին» պետք է հանել ու ռադ անել, կա՛մ պետք է պատրաստվել պատերազմի, չնայած սրանց հետ պատերազմի պատրաստվել, նշանակում է՝ այս գլխից կրել պարտություն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
«120 հազար արցախահայեր գերության մեջ են, ինչ է արել Հայաստանի իշխանությունը, վաղը նույնը լինելու է Ջերմուկում, Սյունիքում, Լենինականում (Գյումրիում), Մարտունիում՝ կրկին ոչինչ չեն անելու։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես։ Մեր «գերագույնի» կինը մի խոսք է ասել, կյանքում միակ ճիշտ խոսքը՝ տղաները զոհվել են հանուն ոչնչի ու շարունակում են զոհվել հանուն ոչնչի։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես՝ կատվի հետ գիրք են կարդում, իր քաղաքացիներից 120 հազար հոգի գերության մեջ են, նա Օսկար կատվի հետ գիրք է կարդում, ֆուտբոլ դիտում։ Գիտեմ, դժվար է կատվին տառաճանաչություն սովորեցնելը, բայց գուցե իրենց մոտ ստացվի»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։