Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի հակաարցախյան քաղաքականությամբ ինքը չլինի միակը կամ ամենանողկալին։ Նրան պետք է, որպեսզի Արցախի հանդեպ իր ուրացումը կիսեն հնարավորինս մեծ թվով պաշտոնյաներ։ Ոչ միայն համազգային անեծքը կիսելու, այլ հնարավոր պատասխանատվության դեպքում գնդակահարության պատի տակ միայնակ չկանգնելու համար։
Տաբուներ, սրբություններ, ավանդույթ չունեցող հասարակությունը չափազանց կառավարելի է, և նրանից գործնականում կարելի ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կառավարողներին: Այդ արդյունքն ապահովելու համար ամենևին պարտադիր չէ չգրված կանոնների այդ համակարգից դուրս դնել ողջ հասարակությանը: Բավական է, որպեսզի տաբուներ, սրբություններ, ավանդույթ ու հիշողություն չունենան որոշումներ կայացնողները կամ նրանց հիմնական մասը, այսինքն՝ առաջին հերթին՝ պետության քաղաքական ու բյուրոկրատական վերնախավը: Հայաստանում հիմա հենց այդպիսի ժամանակներ են: