Սառած ուսի համախտանիշն արտահայտվում է ուսահոդի ցավով, շարժումների սահմանափակմամբ: Հետաքրքիրն այն է, որ, որպես կանոն, ախտահարվում է ոչ դոմինանտ ձեռքը. աջլիկների մոտ՝ ձախը, ձախլիկների մոտ՝ աջը, թեև կարող է նաև երկկողմանի լինել: