Ընդհանրապես, վիրահատական բուժման նպատակն է անևրիզման բացառել արյան շրջանառությունից: Այսօր գոյություն ունի 2 տեսակի վիրահատական միջամտություն՝ բաց և ներանոթային (էնդովասկուլյար): Բաց վիրահատությունների ժամանակ հատում ենք որովայնը, սեղմում ենք աորտան և զստային զարկերակները, բացում ենք անևրիզման և լայնացած հատվածը փոխարինում ենք արհեստական անոթային պրոթեզով: