2025 թվականին սպասվող տնտեսական աճի առումով պատկերն առավել մտահոգիչ է պետական բյուջեի կատարման իրատեսականության առումով։ Բանն այն է, որ կառավարությունը 2025թ. բյուջեն կազմելիս հիմք է ընդունել 5.1% տնտեսական աճի կանխատեսումը, մինչդեռ հաշվի առնելով ներկա իրավիճակը և վերջին ամիսների միտումները, կարելի է ակնկալել, որ փաստացի տնտեսական աճն էապես ցածր է լինելու կանխատեսվածից։