«Ամբողջ աշխարհում նույն Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ու հարուստ բազան երբ ուսումնասիրում ենք, կարմիր թելով անցնում է այն միտքը, որ նոր Սահմանադրության ընդունումը պետք է պայմանավորված լինի իրավունքի զարգացմամբ, ծայրահեղ անհրաժեշտությամբ։ Անգամ կան պետություններ, որտեղ նոր Սահմանադրություն ընդունելը հիմք է տվյալ երկրում օրենսդիր մարմնի լուծարման, այսինքն՝ այնքան անհրաժեշտ է, որ իշխանությունը գնում է այդ քայլին՝ իր իշխանությունը թողնելու գնով։ Այսինքն՝ չկա նման բան, որ Սահմանադրությունը փոխեն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- շեշտեց մեր զրուցակիցը։