«Ինձ որևէ մեկը չի զանգել ու հանդիպման առաջարկ չի արել, հանդիպում էին՝ ի՞նչ անեին, երևի լավ իմանալով ինձ՝ չեն զանգել։ Հանդիպման մասին որևէ խոսք լինել չէր կարող, քանի որ ոստիկանապետն ի սկզբանե կարող էր սխալն ուղղել, ոչ թե երկու տարի անց ասեին, թե՝ կհանդիպենք ծնողների հետ։ Երկրորդը՝ Վահե Ղազարյանը գնալո՞ւ էր իմ տղայի շիրիմին չոքեր ու ներողություն խնդրեր, իմ երեխան պարոն ոստիկանապետին կներե՞ր։ Իմ տղան կյանքը հանուն հայրենիքի է տվել, որտեղ իր մոր հետ այդպիսի դաժանությամբ են վարվում»,- շեշտեց Գոհար Դավթյանը։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս տեսակետը, ասաց, որ իրական պատմությունը հակասում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Թեև ակադեմիկոս պատմաբանն էլ ցանկություն չուներ մեկնաբանելու Փաշինյանի հնչեցրած որևէ թեզ կամ հայտարարություն, այդուամենայնիվ իրական պատմությունից մի կարճ դրվագ ներկայացրեց։