«Իմ խոսքերից զարմանալ պետք չէ, այս ամենին ես անդրադարձել եմ դեռևս երեք տարի առաջ։ Երեք տարի այս նույն հարցերի մասին խոսում եմ՝ Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք։ Բացեք իմ հարցազրույցները, հերթով կարդացեք, կտեսնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ու հատկապես Տավուշն ի՞նչ անվտանգային խնդիրներ կունենան, եթե իշխանությունը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ թշնամուն տա այն տարածքները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի մարզում։