168.am-ի հետ զրույցում Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանն ասաց, որ այդ փոփոխությունների արդյունքում նախադպրոցական հաստատությունների փակման գործընթացը չի դադարել՝ շարունակվում է։
Հարկային օրենսգրում կատարած նոր փոփոխությունները մեծ վնաս են հասցնում մասնավոր ոլորտին։ Այսպիսով՝ հուլիսի 1-ից միկրոբիզնեսը նոր կարգով է հարկվում, այսինքն՝ եթե նախկինում մեկ աշխատողի համար գործատուն 5000 դրամ էր վճարում, ապա փոփոխություններից հետո պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարի։