Ցանկացած ճգնաժամային իրավիճակում եկեղեցու առաքելությունը միշտ եղել է համախմբողի դերը ստանձնելը, և այսօր էլ Հայոց եկեղեցին իր կոչերով ու պատգամներով փորձում է համախմբել աշխարհասփյուռ հայ ժողովրդին հատկապես Արցախի խնդրի շուրջ։ Մայր Աթոռը քանիցս հայտարարել է, որ մենք չենք կարող և իրավունք չունենք հրաժարվելու Արցախից, մեր քույրերից ու եղբայրներից, քանի որ Արցախը մեր ազգի և ինքնության կարևորագույն մասերից մեկն է, այն անփոխարինելի է։ Ինչպես մեր մարմնի ցանկացած մաս է անփոխարինելի մեզ համար, որպեսզի գործենք իբրև առողջ օրգանիզմ, այնպես էլ Արցախն է։