«Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի ամենահարմար պայմանները»,- օրերս նման անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փաշինյանը հասկացել է՝ Ադրբեջանի պահանջների բավարարումը հանգեցնում է ոչ թե ախորժակի փակման, այլ՝ ախորժակի աճի։ Մյուս կողմից, կարևոր է հասկանալ, որ այս գործընթացը ոչ թե երկկողմ է, այլ արտաքին դերակատարների մասնակցությամբ։ Չի՛ բացառվում, որ սա արտաքին կենտրոններից դրդվող գործընթաց է՝ որոշակի խոստումների դիմաց։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ունի հույս, կամ խոստում, որ, եթե կատարի այս պահանջը՝ փոխի Հայաստանի Սահմանադրությունը, Արևմուտքը կարող է Հայաստանի պաշտպանության հարցում քայլեր ձեռնարկել»։