Ժամանակը թռչում է: Ես խոսում եմ, և ժամանակը թռչում-անցնում է: Ներկան շարունակ դուրս է պրծնում մեր ձեռքերից, մենք շարունակ մեկ այլ ժամանակում ենք ապրում՝ անցյալի ու ապագայի միջև, և չենք նկատում ներկան: Այժմ ժամացույցի սլաքները մեկն անց են ցույց տալիս, բայց մենք ոչ թե այդ ժամով ենք ապրում, այլ վաղվա կամ վաղը չէ մյուս օրվա օրով, մտածում ենք այն մասին, թե ինչ է լինելու մեկ ամիս անց, ինչպիսին ենք մենք լինելու: Եվ այնտեղ՝ դեպի ապագա, մենք ոչ թե ստեղծագործաբար ենք նայում, այլ՝ տագնապի զգացումով: Մշտապես ինչ-որ բանի սպասումը և դրա մասին մտքերը մեզ հիվանդ են դարձնում, և մենք կորցնում ենք ուրախանալու ընդունակությունը: