«Նորից Հայաստանի իշխանության կողմից միակողմանի հողերի հանձնում է տեղի ունենալու։ Տավուշի մարզից հերթական տարածքների հանձնումը, ինչի մասին է ԱԳՆ հայտարարությունը, բերելու է Հայաստանի անկլավացմանը։ Հայաստանից դեպի Վրաստան ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո, ինչից հետո Ադրբեջանն իր պահանջները մեծացնելու է»,- ասաց Մանվելյանը։
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում սպասվելիք Միրզոյան-Լավրով հանդիպմանը և քննարկվելիք հարցերին, ասաց նաև, որ հնարավոր է՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ հարց էլ քննարկվի, ինչպես նաև հարցերի ամենալայն շրջանակ։
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մի կողմ դնենք Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի խրոխտ «մուննաթը» (որի համար չգիտես ինչու ուրախացել են հայ լսարանի սրտները հովացնող ցուցադրական պոզան արդյունավետ դիվանագիտությունից էդպես էլ չտարբերող մարդիկ), ապա այսօր, հոկտեմբերի 13-ին, Միրզոյան–Լավրով հանդիպումից հրապարակված դրվագի չոր դիվանագիտական արդյունքը հետեւյալն է.