Հերիք է այս ժողովրդին ենթարկել էքսպերիմենտի։ Ուկրաինայի արյունոտ ճակատագիրը, թվում է, պիտի բավարար լիներ, թե ինչ կարող է կատարվել շահերի բախման կենտրոնում հայտնված երկրի հետ՝ չափերով և նշանակությամբ մեզնից անհամեմատ ավելի մեծ։ Նոր Ուկրաինա դառնալուն մեզ հինգ րոպե է մնում։ Հայաստանը կարիք ունի սառը, սթափ կառավարման, քաղաքական կայունության, որը հնարավոր է միայն նոր սոլիդ իշխանության դեպքում։