Սիրիացի վարձկանների հանձնումն ու 4 հայ գերիների վերադարձը Ադրբեջանից տեղի ունեցավ համաժամանակյա, ինչը հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։