Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանելով օրերս ԱԱԾ-ի կողմից հայտնաբերած 1 տոննա կոկաինի դեպքի վերաբերյալ հարցերին, նախ ասաց, որ հասկանում է՝ հանրությանը հետաքրքիր են այս դեպքին վերաբերող տարբեր հարցերի պատասխանները, սակայն կա քրեական վարույթ, ուստի որևէ մանրամասն չի կարող ասել։