Էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան զգուշացրել է, որ չնայած կենդանիների հանդեպ մեծ սիրուն, ընտանի կենդանիներին համբուրելը կարող է վտանգավոր լինել մակաբույծների պատճառով։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում պատմել է այն առողջական խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ ընտանի կենդանիների, այդ թվում՝ կատուների և շների հետ չափազանց սերտ շփումից։