ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացրած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն առաջին անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ, երբ հանդիսատեսի շարքում մի քանիսը նկատել են նրա տարօրինակ վարքը միջոցառման վայրից դուրս։ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։