«Դու մենակ չես, մենակ չես…» երգելով 2018-ին փողոցից իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այսօր մենակ չէ։ Արցախին պատուհասած աղետը, ընդդեմ Հայաստանի, հայկական անցյալի ու ինքնության նրա իրականացրած քաղաքականությունը միայնակ անելիք չէ, այդ գործընթացում ընդգրկված են հարյուրավոր երևացող դեմքեր ու հազարավոր, գուցե տասնյակ-հազարավոր անտեսանելի կատարածուներ։
«Եթե Փաշինյանն այսօր վստահ լիներ, որ Սյունիքում որոշակի տարածքներ տա թուրքին, վաղն իրեն չեն գլխատի Երևանի կենտրոնում՝ վստահ եղեք, որ վայրկյան առաջ թուրքի պահանջածը կտար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը։