Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան ժողովրդից. Այո, Փաշինյանի պահվածքն անբարոյական է։ Իսկ մե՞րը. Արմեն Աշոտյան

«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց պատասխանները նա մեզ է հասցնում փաստաբանների միջոցով:

Հարց. «Ադրբեջանը շարունակում է ստանալ Փաշինյանից այն, ինչ ուզում է։ Սրա դեմը ո՞նց առնել»։

Արմեն Աշոտյան. Ձեր հարցի մեջ ծանր հոգոց զգացի։ Նույն անկեղծ հոգոցով պատասխանեմ՝ իշխանափոխությամբ (այս պատասխանից հետո կռահում եմ նոր հարցեր և հոգոցներ)։

Ակնհայտ է, որ դրսից ուղղակի սատարողներ չունենք։ Ժամանակակից համաշխարհային քաղաքականության բնութագիր դարձող ներկայիս ռեյդերային գրոհների մեջ մենք հոժարակամ պատրաստ ենք լինել մանրադրամ, գեոպոլիտիկ ավար։

Կարդացեք նաև

Սփյուռքի ներուժն արտաքին լոբբիստական աշխատանքներում և ընկճված է, և անբավարար, և մաշված։

Հայաստանի քաղաքացիները ոչ մեկի հետ իրենց հույսերը կապելու շանս, շռայլություն կամ տարբերակ չունեն։ Հին ու դառը ճշմարտություն է՝ «спасение утопающих- дело рук самих утопающих».

Նիկոլը փորձում է արձանագրել մի իրականում աննախադեպ երևույթ՝ հայերին դարձնել աշխարհի ամենալվացած ուղեղով ժողովուրդը։ Հայերին դարձնել աշխարհի ամենաապաճած ինքնասիրությամբ ժողովուրդը։ Հայերին դարձնել աշխարհի ամենաանպատիվ կեցվածքով ժողովուրդը։

Ու սա ոչ թե զգացմունքային դառնությունից եմ ասում, այլ կարդալով եվրոպական, ռուսական, ամերիկյան վերլուծաբանների հոդվածները և զեկույցները։

Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Այո, Փաշինյանի պահվածքն անբարոյական է։ Իսկ մե՞րը։

Տեսանյութեր

Լրահոս