«Այս իշխանությունը հրեշ է, որը եկել է ժողովրդի արյունը խմելու, լավ, մի լավ բան արե՞լ են այս ազգի համար, մի լուցկու հատիկի չափ լավ բան արե՞լ են, մենակ հարստանալուց, Արցախը ու Հայաստանի տարածքները հանձնելուց բացի։ Կրկնում եմ՝ մեր երկրի փրկությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Ես պայքարի հնարավորություններ չունեմ, միայն կարող եմ կանգնել պայքարողների կողքին։ 2018 թվականից Հայաստանի ու հայ ազգի գլխին սև է եկել։ Անասունը որ անասուն է, իր զավակին, իր տարածքը պաշտպանում է»,- ընդգծեց Մադլեն Ասրյանը։
«Եթե այս ամենն իշխանություններին ընտրողները չհասկացան, կարծում եմ՝ չի գտնվի համարժեք բառ, որով կկարողանամ նրանց բնութագրել։ Այն, ինչը մենք զրկանքներով ստեղծել էինք, սրանք մեկ վայրկյանում ոչնչացրեցին։ Տեսեք՝ ինչ են անում բուհերի շենքերը, ո՞վ են սրանք։ Ամեն օր նախկին իշխանություններին են քննադատում, դա անում են իրենց ընտրազանգվածի համար, որպեսզի կարողանան իրենց սև գործն անեն։