Հուլիսի կեսերին շուկաներից մեկում ձմերուկ վաճառող Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Արման Քալաշյանի և, այսպես կոչված, բլոգեր Արամ Ավետիսյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, շուկաներից մեկում ձմերուկ վաճառող քաղաքացու նկատմամբ իրավապահները քրեական հետապնդում են նախաձեռնել՝ խուլիգանության հոդվածով։ Պատճառն այն է, որ քաղաքացին, այսպես կոչված, բլոգեր Արամ Ավետիսյան անուն-ազգանունով անձին հարցնում է, թե ո՞ւմ լրատվամիջոցն է ներկայացնում՝ «դավաճանների՞»։
Երկու օր է՝ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ, այսպես կոչված, բլոգեր Արամ Ավետիսյանը, ով ժամանակ առ ժամանակ ներկայանում է՝ որպես քաղաքագետ, տեսախցիկով գնացել է Արարատի մարզի շուկաներից մեկը և կռվի բռնվել ձմերուկ վաճառող տղաներից մեկի հետ։