ՀԷՑ-ը դեռ իրենցով չարած, արդեն քննարկում են այն կառավարման հանձնելու կամ ուրիշին վաճառելու հնարավորությունը։ Հայտնվել են նաև մարդիկ, ովքեր պատրաստ են խաղալ իշխանության խաղը ու մտնել այդ ծանրության տակ՝ հաշվի չառնելով, թե վաղն ինչ է սպասվելու իրենց։
Ի տարբերություն ՀԷՑ-ի, ատոմակայանը, բարձրավոլտ ցանցերը՝ ԲՑ-երը, միշտ պետական են եղել, եղել են կառավարության կառավարման տակ, ու տեսնում ենք, թե մինչև հիմա ինչպես են կառավարել։