Սուրբ Գրքում մանրամասն չի ներկայացվում, թե կորուսյալ դրախտում ինչպիսին պիտի լիներ կյանքը, կամ ինչպիսին պիտի լինի մարդկային գոյությունը Երկնքի արքայության մեջ: Մեզ տրված են հիմնականում այս կյանքում ապրելու համար անհրաժեշտ հոգևոր սկզբունքներ, որոնք պետքական են մեր երկրավոր ընթացքի և հավիտենությանն արժանանալու համար: Անդրաշխարհի որպիսին լինելը բացահայտ տեսնելու ենք այնտեղ, ինչպես և ասում է Պողոս առաքյալը. «Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ» (Ա Կորնթ. 13.12):
Արմավիրի մարզի մի շարք համայնքներում մոտ մեկ շաբաթ է, ինչ սկսվել է սոխի բերքահավաքը։ 168.am-ն այսօր ուղևորվել էր Արմավիրի մարզ, տեղում ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, գյուղացիներից պարզել առկա խնդիրներն ու դրանց առաջնահերթ լուծումների անհրաժեշտությունը։ Տասնյակ տարիներ հողագործությամբ զբաղվող Սամվել Լալազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սոխի ցանքը մարտին են կատարել, հիմա պետք է իրենց ամբողջ […]