Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը լղոզված ձևակերպումներով, անհոդաբաշխ մտքերով փորձում է հիմնավորել առաջիկայում Ադրբեջանին Ալիևի պահանջած գյուղերը հանձնելու իր պատրաստակամությունը, իսկ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ, կրկին Երևանի սրտում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները պայքարում են հայկական ինքնության համար կարևորագույն նշանակություն ունեցող բուհը տեղափոխել/քանդելու իշխանության որոշման դեմ։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը վստահ է՝ Հայաստանում մարդիկ մտահոգ են Արցախի շուրջ սեղմվող օղակով և ելքեր են փնտրում՝ հակառակ իշխանությունների որդեգրած քաղաքականության: Որպես ասվածի ապացույց՝ հոգևորականը նշում է «Հայաքվե» նախաձեռնությանը մասնակցող մեր հայրենակիցների հերթերը, տարբեր հետազոտական հարցումների արդյունքները, որոնցից վերջինը, ի դեպ, վերստին արձանագրել է՝ բնակչության շուրջ 95 տոկոսի […]