Անտիոքի պատրիարք՝ երանելի Եփրեմի մասին հայրերից մեկը պատմում էր, թե խիստ նախանձախնդիր էր ուղղափառ հավատի պահպանման հարցում: Նա մի օր լսեց Հերապոլսի կողմերից ոմն սյունակյացի մասին, թե Սևերիոսի աղանդից է և հաղորդակից է նրան: Եվ գնալով նրա մոտ` ուզեց համոզել նրան և վարդապետությամբ աղաչեց սյունակյացին կանգնել առաքելական աթոռի առաջ և երկրպագությամբ հաղորդվել կաթողիկե եկեղեցում: