«Այն կարծիքին եմ, որ ՀՀ-Ադրբեջան և ԼՂ հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գլոբալ առճակատումը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև չի ավարտվել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական, տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ խոսելով այս տարվա քաղաքական սպասումներից։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն աշխատանքային այցով Հայաստանում է։