«Երբ գաղութատիրական կայսրությունը փլուզվում է, այն սահմանները, որոնք վարչական էին, գաղութների միջև, ինքնաշխատ ձևով դառնում են միջազգային սահմաններ։ Այս սկզբունքն Արևմուտքը փորձել է տարածել Հարավսլավիայի և Խորհրդային Միության վրա։ Ըստ իս, սա է Ալմա Աթայի հռչակագրի հիմքում դրա գաղափարը և իմաստը։
168.am-ի հետ զրույցում քարտեզագիր Անուշավան Բարսեղյանը նախ ասաց, թե իրեն հայտնի չէ, թե 1929 թվականի ինչ քարտեզներով է դելիմիտացիա տեղի ունեցել։