«Ինչ ասեմ, մենք հո լուսնի՞ց չենք իջել, իրենց ձեռքը չէ՞, ինչ ուզում, այն էլ անում են։ Այդ տղան պետք է դատվի, հոկտեմբերի 15-ին նորից դատական նիստ է նշանակված, որ տնային կալանք տվեցին, սա չի նշանակում, որ ինքն անմեղ է, կամ պետք է չդատվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Մխիթարյանը։
Վճռաբեկ դատարանն Արա Մխիթարյանի մահվան փաստը որպես նոր ի հայտ եկած հանգամանք է հիմք ընդունել և բեկանել է Հարություն Գրիգորյանի նկատմամբ կայացված դատական ակտը՝ գործն ուղարկելով նոր քննության։
Վերաքննիչ դատարանը չեղարկել է Եղվարդի դատարանի որոշումը, որով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։
Այսօր դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության գործով միակ դատապարտված Հարություն Գրիգորյանին: