«Իրականում Նիկոլ Փաշինյանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնարդարացման շքերթը, որը երեք տարի շարունակ արել է։ Այլ նորություն չկար, ուղղակի ատելության խոսքեր արցախահայության, Արցախի նկատմամբ, հանրային տրամադրություններում գեներացնում է հակառուսական տրամադրություններ։ Բայց կուզեմ շատ ավելի կարևոր բանի անդրադառնամ՝ մայիս ամսից Հայաստանը չունի սահմանապահ զորքերի հրամանատար։ Մեր երկրի անվտանգության հարցն է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։