Հուլիսի 6-ին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) «ավետեց»՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
«Եթե լիներ ԱՄՆ բանակի ներկայացուցիչ, նրան կֆինանսավորեր Պենտագոնը, եթե լիներ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչ, ապա կֆինանսավորվեր այդ կառույցից։ Ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարությունից, իսկ Պետքարտուղարությունը մի կառույց է, որն իրականացնում է ԱՄՆ-ի կողմից գրավված պետությունների շահագործումով և կառավարումով»,- ասաց Նահապետյանը՝ շեշտելով, որ արդյունքում մենք ունենալու ենք առճակատումներ ՀԱՊԿ-ի հետ, թեև խորքում ոչ թե Հայաստանի Զինված ուժերի կարողությունների բարձրացում ենք ունենալու, այլ Զինված ուժերին Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ օգտագործելու համար։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատասխանելով այս հարցերին, ասաց՝ ԱՄՆ-ը սկզբունքորեն չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխիք։ Չի կարող երաշխավորել ՀՀ անվտանգությունը, որովհետև Միացյալ Նահանգների քաղաքական կուրսը ենթադրում է Ռուսաստանին դուրս հանել տարածաշրջանից ամեն գնով։
Օրերս POLITICO Europe պարբերականին տված հարազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զինտեխնիկայի կուտակումների մասին, նշել էր, որ Ադրբեջանն իր կենտրոնական զորքերը դուրս է բերել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահման, և նման իրավիճակում հնարավոր չէ բացառել էսկալացիան, և, որ դրա տարբերակը դուրս բերված զորքը մշտական տեղակայման վայր տանելն է։ Փաշինյանը նաև հավելել էր՝ Հայաստանը պատրաստ է նման քայլի։
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է նոր էսկալացիայի, և հարց է ծագում՝ Հայաստանի իշխանություններն այս ֆոնին ինչո՞ւ են այսպես բացահայտ կոնֆլիկտ հրահրում հայ-ռուսական հարաբերություններում, դա Հայաստանի անվտանգության օգտի՞ն է, թե՞ ոչ: Վստահ եմ, որ դա հենց միտված է նրան, որպեսզի էսկալացիա լինի, այդ էսկալացիայի արդյունքում որևէ օգնություն չստանանք Ռուսաստանից, որը ցույց է տվել […]